
ՕՐՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Автор слов на армянском языке – Арам Абрамян
Օրն Հաղթանակի, բաղձալի ու հեռավոր,
Որպես աստղ երկնի հուրի մեջ հանգչող։
Փոշեպարար ճամփաներով մոխրավառ
Մենք քայլել ենք... Ու զոհվել ենք, որ նա գա՝
Օրն այս Հաղթանակի Ալ-վառոդաբույր,
Ցնծություն է Բյուրազրկանք, ալեքունք,
Խնդություն է Արցունքոտ ու խնկաբույր՝
Օրն Հաղթանակի՛ Օրն Հաղթանակի՛ Հաղթանակի՜:
Զոր ու գիշեր, ճակատում թե թիկունքում,
Մեծ ու փոքր ՝ անսասան ու անկոտրում,
Զոր ու գիշեր մարտնչում էինք անվարան,
Որ գար օրն այս փառավոր ու հաղթական՝
Օրն այս Հաղթանակի Ալ-վառոդաբույր,
Ցնծություն է Բյուրազրկանք, ալեքունք,
Խնդություն է Արցունքոտ ու խնկաբույր՝
Օրն Հաղթանակի՛ Օրն Հաղթանակի՛ Հաղթանակի՜:
Ոչ բոլորս, իմ անգի՛ն Մայր, տուն դարձանք...
Զուլալ ցողն է գրկում նրանց վաղորդյան։
Ոտքով անցանք կես Եվրոպան՝ կես-աշխարհ,
Որ գար օրն այս փառավոր ու հաղթական՝
Օրն այս Հաղթանակի Ալ-վառոդաբույր,
Ցնծություն է Բյուրազրկանք, ալեքունք,
Խնդություն է Արցունքոտ ու խնկաբույր՝
Օրն Հաղթանակի՛ Օրն Հաղթանակի՛ Հաղթանակի՜: